Մարիա Հաուել
Մարիա Հաուել | |
---|---|
Ծնվել է | 20-րդ դար |
Ծննդավայր | Գաստոնիա, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ[1] |
Կրթություն | Winston-Salem State University? և Hunter Huss High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, երգչուհի, կինոդերասանուհի և կինոռեժիսոր |
mariahowell.com | |
Վանդա Մարիա Հաուել (անգլ.՝ Wanda Maria Howell, 20-րդ դար, Գաստոնիա, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ[1]), ամերիկացի դերասանուհի, երգչուհի[2] և կոմպոզիտոր։
Կենսագրությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Վանդա Մարիա Հաուելը ծնվել է մայիսի 11-ին Գաստոնիում (Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ)։ 1995-2001 թվականներին Մարիան ապրում է Օկինավայում (Ճապոնիա)։ Հաուելը սովորել է կենսաբանության ու քիմիայի քոլեջում և ավարտել Ուինստոն-Սալեմի պետական համալսարանը[2]։
Կարերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարիան կինոյում իր նորամուտը կատարեց 1985 թվականին «Մանուշակագույն դաշտի ծաղիկներ» ֆիլմում խաղալով Եկեղեցական երգչախմբի մենակատարի դեր[2]։ Ընդհանուր առմամբ, Հաուելը խաղացել է ավելի քան 30 ֆիլմերում և հեռուստասերիալներում։ Նա նա հայտնի է ֆիլմերի և հեռուստասերիլների այնպիսի դերերով ինչպիսիք են՝ «Հոր աղջիկ» ֆիլմում կնոջ դերով (2007), «Վամպիրի օրագրերը» հեռուստասերիալում Միսիս Հալպերնի/Այանի դերով (2009-2011), «Անտեսանելի կողմը» ֆիլմում «CPS»-ի բարեկեցիկ աշխատակցուհու դերով (2009), «Ինչ սպասել, երբ երեխա ես սպասում» ֆիլմում բժիշկ Ջուլս Բակսերի դերով և «Սոված խաղեր։ Եվ բոցավառվող բոց» ֆիլմում Սիդերի դերով (2013)[3][4][5][6]։
Ընտրված ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դերասանուհի
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1985 | ֆ | Մանուշակագույն դաշտի ծաղիկներ | The Color Purple | Եկեղեցական երգչախմբի մենակատար |
1993 | ս | Երիտասարդ Ինդիանա Ջոնսի քրոնիկները | The Young Indiana Jones Chronicles | Գոլդի |
2007 | ֆ | Հոր աղջիկը | Daddy's Little Girls | Կինը |
2008-2009 | ս | Բանակի կանայք | Army Wives | խորհրդատու/ մայոր Բարսենիլա |
2009 | ս | Մահացու գեղեցիկ է | Drop Dead Diva | Հիլդա Կարրերա |
2009-2011 | ս | Վամպիրի օրագրերը | The Vampire Diaries | Միսիս Հալպերն/Այան |
2009 | ֆ | Անտեսանելի կողմը | The Blind Side | «CPS»-ի բարեկեցիկ աշխատակցուհի |
2010 | ս | Դեթրոյթ 1-8-7 | Detroit 1-8-7 | свидетельница несчастного случая |
2011 | ս | Անհրաժեշտ դաժանություն | Necessary Roughness | Ջոան Հաֆֆ |
2012 | ֆ | Ինչ սպասել, երբ երեխա ես սպասում | What to Expect When You're Expecting | Բժիշյ Ջուլս Բակսեր |
2012-2013 | ս | Րևոլուցիա | Revolution | Գրեյս Բրոմոնտ |
2013 | ս | Նենգ աղախինները | Devious Maids | այդա Հեյս |
2013 | ֆ | «Սոված խաղեր։ Եվ բոցավառվող բոց» | The Hunger Games: Catching Fire | Սիդեր |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ 2,0 2,1 2,2 «Maria Howell Biography». Tvguide.com. 2012 թ․ նոյեմբերի 28. Վերցված է 2013 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ «Maria Howell Bio | Grace Beaumont | Revolution». NBC. 2013 թ․ հունիսի 5. Վերցված է 2013 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ «Maria Howell Joins 'The Hunger Games: Catching Fire' as Seeder». The Hollywood Reporter. 2012 թ․ օգոստոսի 13. Վերցված է 2013 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ «The Hunger Games Casting: Maria Howell Planted As 'Seeder'». PerezHilton.com. 2012 թ․ օգոստոսի 13. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ «Maria Howell Cast As Seeder In 'The Hunger Games: Catching Fire' | Shadow and Act». Blogs.indiewire.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 28-ին.
- 20-րդ դարի ծնունդներ
- Ապրող անձինք
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի կոմպոզիտորներ
- Թատրոնի դերասանուհիներ
- Ամերիկացի երգչուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- Թատրոնի ամերիկացի դերասանուհիներ